Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ «Լիվերպուլն» այլևս ոչ ոքի ձեռք չի բերի այս ամռանը

Յուրգեն Կլոպը հայտնել է, որ «Լիվերպուլը» չի պատրաստվում այլ ֆուտբոլիստների ձեռք բերել։

– Եթե վնասվածքներ կամ վաճառքներ չլինեն, ապա մեր թիմն արդեն ամբողջական է: Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա, որպեսզի «Լիվերպուլի» երկրպագուները կարողանան կենտրոնանալ այլ բաների վրա։

– Կարո՞ղ է ինչ-որ մեկը հեռանալ «Լիվերպուլից»:

«Ես նման բաների մասին չեմ խոսում, դուք դա լավ գիտեք։ Նայեք արդյունքին, ոչ թե գործընթացին, մի մոռացեք դրա մասին»,- ասել է գերմանացի մասնագետը:

Այս ամառ անգլիական ակումբը պայմանագիր կնքեց հարձակվող Դարվին Նունյեսի, հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆաբիու Կարվալյուի և աջ եզրային պաշտպան Կելվին Ռեմսիի հետ: