«Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն որոշել է չտեղափոխվել «Չելսի»։ 23-ամյա ֆրանսիացին հրաժարվել է ընդունել լոնդոնցիների առաջարկը, հաղորդում է AS-ը։
Ֆուտբոլիստը մշտական կապի մեջ է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի հետ և սպասում է, որ կատալոնական ակումբը կավարտի գործարքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» Ֆրանսիայի հավաքականի պաշտպանի համար առաջարկել է 55 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Կունդեն բոլոր մրցաշարերում «Սևիլիայի» կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: