«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» մասին իր կարծիքով.
«Մանչեսթեր Սիթին» խելահեղ ակումբ է. Նրանք շատ գումար են ծախսել ակումբի հզորացման վրա, բայց դա արել են խելամտորեն, դա ամենակարևորն է։
Այն որոշումները, որոնք «Սիթին» ընդունել է վերջին 5 տարիների ընթացքում ակումբի զարգացման գործում, տպավորիչ են, և այդ պատճառով «Մանչեսթեր Սիթին» այս պահին Եվրոպայի լավագույն ակումբներից մեկն է»,- Նագելսմանի խոսքն է մեջբերում Manchester Evening News-ը։