«Ուրարտուն» պայմանագիր է կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ

«Ուրարտուն» հայտարարել է, որ նոր համալրում ունի։ Ակումբին է միացել բրազիլացի պաշտպան Էվերսոն Պերեյրան։

Մինչ «Ուրարտու» տեղափոխվելը, ֆուտբոլիստը՝ ծնունդով Բրազիլիայի Սալվադոր քաղաքից, հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ «Բայան», «Պարանան», Պորտուգալիայի առաջնությունը (Պրիմեյրա Լիգա) ներկայացնող տեղի «Պորտիմոնենսին»:

2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածը պաշտպանն անցկացրել է բրազիլական «Գոյաս» ակումբում, որը ներկայացնում է Բրազիլիայի առաջնությունը (Սերիա Ա):