Սադիո Մանե. «Ես Մոհամեդ Սալահի հետ մրցակցություն չեմ տեսնում»

«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն խոսել է «Լիվերպուլում» իր նախկին թիմակից Մոհամեդ Սալահի հետ իր փոխհարաբերությունների մասին:

«Երբեմն մարդիկ ասում են, որ իմ և Մոյի (Սալահի) միջև մրցակցություն կա, բայց եթե անկեղծ լինեմ, ես որևէ մրցակցություն չեմ տեսնում ֆուտբոլիստներից որևէ մեկի հետ: Մենք լավ փոխհարաբերություններ ունենք, հաղորդագրություններ ենք ուղարկում միմյանց։ ԶԼՄ-ները միշտ փորձում են սրել իրավիճակը։

Գիտեք, ես փոխհարաբերություններ ունեմ ոչ միայն մեկ ֆուտբոլիստի, այլ այն բոլոր ֆուտբոլիստների հետ, որոնց հետ խաղացել եմ աշխարհում։ Ակումբում կամ որտեղ էլ որ գնամ, կարող եք հարցնել ցանկացածին: Ես լավ փոխհարաբերություններ ունեմ բոլորի հետ»,- ասել է սենեգալցին: