Մեմֆիս Դեպայը կարիերան շարունակելու ևս մեկ տարբերակ ունի

«Նյուքասլը» հետաքրքրված է այս ամռանը «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի տեղափոխությամբ: Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Ռոբերտ Լևանդովսկու և Ռաֆինյայի՝ կատալոնական ակումբ տեղափոխությունից հետո Դեպայը կարող է կանոնավոր խաղաժամանակ չստանալ: Հոլանդացին հասկանում է դա, բայց չի շտապում փոխել ակումբը։ Ավելի վաղ հարձակվողը հրաժարվել էր «Թոթենհեմ» տրանսֆերից և ասել, որ կքննարկի միայն տիտղոսների համար պայքարելու պատրաստ ակումբների առաջարկները։

28-ամյա ֆուտբոլիստն այժմ «Բարսայի» հետ մասնակցում է ԱՄՆ-ի նախամրցաշրջանային շրջագայությանը: Մեմֆիսը նախատեսում է գնահատել իր հեռանկարները, երբ թիմը վերադառնա Իսպանիա օգոստոսի սկզբին: