Յուլիան Նագելսմանը գնահատել է Հարի Քեյնի՝ «Բավարիա» տեղափոխվելու հավանականությունը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է «Թոթենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնի՝ մյունխենյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին։

«Քեյնը հիանալի ֆուտբոլիստ է, նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Հնարավոր է, որ նա շատ գոլեր կխփեր Բունդեսլիգայում։ Հարին շատ թանկարժեք ֆուտբոլիստ է։ Գինը չգիտեմ, բայց «Բավարիայի» համար իսկապես դժվար է: Սակայն տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական ակումբն արդեն կապ է հաստատել Քեյնի շրջապատի հետ՝ հաջորդ ամռանն անգլիացուն ձեռք բերելու հնարավորությունը քննարկելու համար: