Ռոբերտ Լևանդովսկի. «Ես ցանկանում եմ ուրախացնել «Բարսելոնայի» երկրպագուներին»

«Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Բավարիայից» կատալոնական ակումբ տեղափոխվելու մասին:

«Ես գիտեմ, որ այս նախագիծը շատ լավ ապագա ունի, թեև վերջին մի քանի տարիները դժվար էին: Բայց երբ «Բարսան» կապ հաստատեց ինձ հետ, ես չէի մտածում այդ մասին, քանի որ գիտեի, որ հիմա ճիշտ ժամանակն է տեղափոխվելու համար: Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ թիմին մնալ բարձունքում:

Ես ցանկանում եմ մեծ ուրախություն պարգևել «Բարսելոնայի» երկրպագուներին։ Ես ուզում եմ նրանց ուրախացնել նախկինի պես, կամ նույնիսկ ավելի շատ, քանի որ նրանք աջակցում են թիմին, անկախ ամեն ինչից: Այս մրցաշրջանում մենք կփորձենք հնարավորինս շատ ուրախություն պարգևել երկրպագուներին»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Sport.es-ը: