Պաշտոնական. Նիկոլաս Տալյաֆիկոն տեղափոխվեց Լիգա 1-ի ակումբ (VIDEO)

«Այաքսը» և «Լիոնը» համաձայնության են եկել ձախ եզրային պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոյի՝ ֆրանսիական ակումբ տեղափոխության հարցում։

«Լիոնը» հայտարարել է, որ 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Տրանսֆերի արժեքը կազմել է 4,2 մլն եվրո։

Տալյաֆիկոն «Այաքսում» հանդես էր գալիս 2018 թվականից, ամստերդամյան թիմի կազմում անցկացրել է 167 հանդիպում (16 գոլ, 22 գոլային փոխանցում)։

Պաշտպանն Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է 40 խաղի և 2021 թվականին նվաճել Ամերիկայի գավաթը։

https://twitter.com/OL/status/1550782784431693824