«Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել դի Մարիան «Չիվասի» նկատմամբ ընկերական խաղում (2:0) հաղթելուց հետո իր կարծիքն է հայտնել թիմակցի՝ կիսապաշտպան Պոլ Պոգբայի խաղի մասին։
«Սա լավ թեստ էր: Այն շատ օգտակար հանդիպում էր:
Պոլ Պոգբա՞ն։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ով հսկայական որակ է հաղորդում «Յուվենտուսի» կիսապաշտպանությանը»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը։