Ակսել Վիտցելն ասել է, թե ինչով է «Ատլետիկոն» տարբերվում Դորտմունդի «Բորուսիայից»

Կիսապաշտպան Ակսել Վիտցելը կիսվել է Դորտմունդի «Բորուսիայից» Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուց իր տպավորություններով։

«Բորուսիայում շատ որակյալ ֆուտբոլիստներ կային, բայց «Ատլետիկոյում» կան թոփ մակարդակի ֆուտբոլիստներ: Յուրաքանչյուր մարզման մեջ կա անձնազոհության ոգի։ Սա ոչ պակաս կարևոր է, քան կատարողների որակը»,- ​​Վիտցելի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Նախորդ մրցաշրջանում բելգիացի ֆուտբոլիստը Բունդեսլիգայում անցկացրել է 29 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։