«Մարսելը» շարունակում է հետաքրքրվել «Ռոմայի» կիսապաշտպան Ժորդան Վերետուի ծառայություններով, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերը կկայանա, եթե հռոմեացիները փոխարինող գտնեն 29-ամյա ֆուտբոլիստին:
Նախորդ մրցաշրջանում Վերետուն «Ռոմայի» կազմում անցկացրած 49 խաղում խփել է 4 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։ Transfermarkt.com պորտալը ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 17 միլիոն եվրո: