Մասիմիլիանո Ալեգրի. ««Յուվենտուսը» պարտավոր է հաղթել Ա Սերիայում»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է Իտալիայի առաջնության նոր մրցաշրջանից ունեցած սպասելիքներով։

«Յուվենտուսը», ինչպես միշտ, կհասնի իր բոլոր նպատակներին։ Այս ամառ մեր ակումբ ժամանեցին ուժեղ ֆուտբոլիստներ:

Մենք սկսում ենք լավ բազայից և առանց տիտղոսի մեկ տարվանից հետո, տասը տարվա մեջ առաջին անգամ, մենք պարտավոր ենք նվաճել Սկուդետտոնլ»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը։