«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» և Ուկրաինայի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի տրանսֆերը լոնդոնյան ակումբ։
«Մենք այնքան ոգևորված ենք, որ Ալեքսանդրը միացել է մեզ: Ես անձամբ շատ լավ եմ ճանաչում այս ֆուտբոլիստին և շարունակել եմ հետևել նրան «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո:
Զինչենկոն բարձրակարգ ֆուտբոլիստ է, ով մեզ բազմազանություն և ճկունություն կհաղորդի: Դա ոչ միայն այն դիրքերն են, որտեղ նա կարող է խաղալ, այլ նաև հարձակման և պաշտպանության գծում նրա ունիվերսալությունը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։