«Տորինոն» բանակցություններ է սկսել «Ռեալի» ֆուտբոլիստի գործակալի հետ

«Տորինոն» հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ռեյների նկատմամբ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը մտադիր է վարձավճարով բաց թողնել 20-ամյա ֆուտբոլիստին։ Թուրինցիներն արդեն բանակցություններ են սկսել Ռեյների գործակալի հետ։

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը վարձավճարով հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»: Բրազիլացին 20 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։