«Լայպցիգը» մտադիր չէ իր առաջատարներից մեկին բաց թողնել «Բավարիա»

«Լայպցիգի» մարզական տնօրեն Օլիվեր Մինցլաֆը հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ թույլ տալ կիսապաշտպան Կոնրադ Լայմերին միանալ «Բավարիային»:

«Հուսով եմ, որ «Բավարիան» ուժեղանալու այլ տարբերակներ կգտնի: Լայմերը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, մենք չենք ցանկանում կորցնել նրան»,- Մինցլաֆի խոսքերն է մեջբերում Bayern & Germany թվիթերյան էջը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավստրիացու տրանսֆերով հետաքրքրված է անձամբ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։