Ուեյն Ռունիի թիմը պայմանագիր է կնքել «Ման. Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստի հետ (լուսանկար)

«Դի Սի Յունայթեդը» հայտարարել է կիսապաշտպան Ռավել Մորիսոնի հետ պայմանագիր կնքելու մասին։

Ամերիկյան ակումբն այժմ գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ուեյն Ռունին, ով թիմ է հրավիրել անգլիական թիմում իր նախկին թիմակցին։

29-ամյա Մորիսոնը ժամանակին համարվում էր «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի ամենախոստումնալից սաներից մեկը, բայց ի վերջո ակումբի գլխավոր թիմում անցկացրեց ընդամենը 3 հանդիպում։

https://twitter.com/dcunited/status/1550179596661825536