Սադիո Մանե. «Շատ ուրախ եմ այս մրցանակին արժանանալու համար»

«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն խոսել է Աֆրիկայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին։

«Շատ ուրախ եմ այս մրցանակին արժանանալու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, իմ մարզչին, ակումբում ու ազգային հավաքականում իմ թիմակիցներին, ընտանիքիս։

Ես լցված եմ զգացմունքներով, դրանք արտահայտելու համար բավարար բառեր չկան»,- Մանեի խոսքերն է մեջբերում Bayern & Germany էջը Twitter-ում: