«Լայցպիգի» պաշտպան Նորդի Մուկիելեն համաձայնության է եկել գրանդ ակումբի հետ

ՊՍԺ-ն «Լայպցիգի» պաշտպան Նորդի Մուկիելեի հետ համաձայնեցրել է մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագիր: Այժմ մնում է, որ ակումբները պայմանավորվեն տրանսֆերի շուրջ, թվիթերյան իր էջում հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Մուկիելեն «Լայպցիգում» խաղում է 2018 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Պաշտպանն իր հաշվին նաև մեկ հանդիպում ունի Ֆրանսիայի հավաքականի կազմում։