Մաթս Հումելս. «Ասել եմ «Բորուսիային», որ ակումբի փոխարեն չէի երկարաձգի ինձ հետ պայմանագիրը»

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումելսը խոսել է գերմանական ակումբում իր ապագայի մասին: 33-ամյա ֆուտբոլիստը բաց թողեց նախորդ մրցաշրջանի ավարտը մկանային վնասվածքի պատճառով։ Գերմանացու պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

«Ես ասացի Սեբաստիան Կելին («Բորուսիայի» տնօրեն), որ եթե ես լինեի «Բորուսիայի» փոխարեն, ապա այս պահին չէի երկարաձգի ինձ հետ պայմանագիրը։

Կարծում եմ՝ երկու կողմերն էլ ճիշտ են, երբ հանգիստ են վերաբերվում այս հարցին։

Արդյոք մտածու՞մ եմ կարիերաս ավարտելու մասին: Իհարկե, մտածում եմ այդ մասին, բայց որոշումն ինքնաբերաբար կգա։ Ցավոք, անցած տարին առողջական տեսանկյունից լավագույնը չէր։ Ի թիվս այլ բաների, ծնկի պատմությունը ցույց տվեց, որ իմ ոսկրերը պատրաստ են դիմանալ ընդամենը մի քանի տարի ֆուտբոլ խաղալուն»,- ասել է Հումելսը Ruhr Nachrichten-ին տված հարցազրույցում: