«Ռեալի» երկրպագուները Ֆլորենտինո Պերեսին խնդրել են վերադարձնել Կրիշտիանու Ռոնալդուին

«Ռեալի» երկրպագուները դիմել են ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ խնդրելով թիմ վերադարձնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ թույլ չտալով նրան միանալ Մադրիդի «Ատլետիկոյին», հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ հուլիսի 21-ին Պերեսը ներկա է գտնվել «Ռեալի» մարզմանը և որոշ ժամանակ ինքնագրեր է ստորագրել։ Այդ պահին երկրպագուներից մեկը նրան խնդրել է բոլոր ջանքերը գործադրել Ռոնալդուին վերադարձնելու համար։

«Խնդրում եմ վերադարձնել Կրիշտիանուին։ Այնպես արեք, որ նա չտեղափոխվի «Ատլետիկո», – ասել է երկրպագուն:

Պերեսը չի արձագանքել խնդրանքին, սակայն նշվում է, որ մյուս երկրպագուները ևս միացել են կոչին: