Պաշտոնական. «Յուվենտուսի» կիսապաշտպանը տեղափոխվել է «Մոնցա»

«Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ կիսապաշտպան Ֆիլիպո Ռանոկիան կարիերան կշարունակի «Մոնցայում»։

Թուրինյան ակումբն իտալացի ֆուտբոլիստին բաց է թողել վարձավճարով։ Պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար։

Ավելի վաղ «Յուվեն» երկարաձգել էր պայմանագիրը 22-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև 2026 թվականը։

Նախորդ մրցաշրջանում Ռանոկիան հանդես է եկել «Վիչենցայում»՝ Սերիա B-ում և անցկացրել 32 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։