Պաշտոնական. Ջեսի Լինգարդը՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» ֆուտբոլիստ

Ջեսի Լինգարդը պաշտոնապես դարձել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» ֆուտբոլիստ։

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը միացել է Պրեմիեր Լիգայի նորեկին ազատ գործակալի կարգավիճակով՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր:

Նախորդ մրցաշրջանում անգլիացին «Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 21 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Հուլիսի 1-ին ավարտվեց 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը մանկունիանցիների հետ։