Պաշտոնական. «Ուրարտուն» լիարժեք պայմանագիր է կնքել Ժիրայր Մարգարյանի հետ

«Ուրարտուն» հայտարարել է, որ ակումբի և պաշտպան Ժիրայր Մարգարյանի միջև կնքվել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբի կազմը համալրել էր 2022 թվականի մարտին՝ վարձավճարով տեղափոխվելով ուկրաինական «Վերեսից»:

«Ուրարտուն» Մարգարյանին մաղթել է հաղթանակներ և նվաճումներ թիմի կազմում։