Ֆաբիո Կապելլո. «Ռոման» Դիբալային գնելուց հետո նույն մակարդակի վրա է, ինչ «Յուվենտուսը»

Իտալացի անվանի մարզիչ Ֆաբիո Կապլելոն մեկնաբանել է «Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալայի տեղափոխությունը «Ռոմա»:

«Մենք խոսում ենք մի նախագծի մասին, որը կարող է փոխել Իտալիայի առաջնության թոփ-ակումբների հիերարխիան: «Ռոման» դարձավ տիտղոսի շատ կարևոր հավակնորդ Դիբալայի հետ գործարքից հետո:

Այս տրանսֆերն ակումբին բարձրացրեց որակապես, ինչը նրանք ցանկանում էին։ Որակի և ստեղծագործական առումով «Ռոման» անկասկած նույն մակարդակի վրա է, ինչ «Յուվենտուսը»,- La Gazzetta dello Sport-ին ասել է Կապելլոն: