Կառլո Անչելոտտին որոշել է նոր դիրքում օգտագործել Էդեն Ազարին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին որոշել է նոր դիրքում օգտագործել թիմի վինգեր Էդեն Ազարին։

Լրագրող Անտոն Մեանի տվյալներով՝ 31-ամյա ֆուտբոլիստն այժմ կխաղա հարձակման կենտրոնում՝ եզրի փոխարեն «կեղծ ինը համարի» դիրքում։

Անչելոտտին ծրագրում է թուլացնել հարձակվող Կարիմ Բենզեմայի վրա ճնշումը և օգտագործել Ազարի բազմակողմանիությունը՝ հաշվի առնելով մադրիդյան ակումբի հարձակման եզրերում բարձր մրցակցությունը:

Բելգիացին նախորդ մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրած 23 խաղում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: