Պաշտոնական. Դանի Ալվեսը նոր ակումբ ունի

Մեքսիկական «Պումաս» ակումբը պաշտոնապես հաստատել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսի տեղափոխությունը։ Պայմանագրի մանրամասները չեն նշվում:

39-ամյա ֆուտբոլիստը, ով իր կարիերայի ընթացքում 43 տիտղոս է նվաճել, 2021/22 մրցաշրջանից հետո լքեց «Բարսելոնան» պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով և գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։

Նախորդ մրցաշրջանում բրազիլացին Իսպանիայի առաջնությունում 14 հանդիպում է անցկացրել «կապտանռնագույնների» կազմում՝ դառնալով գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

https://twitter.com/PumasMX/status/1550272347248246784