Միկել Արտետա. «Ալեքսանդր Զինչենկոն կօգնի «Արսենալին» դառնալ ավելի մարտունակ»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի մոտալուտ տեղափոխությունը լոնդոնյան ակումբ։

«Ինչպես տեսաք՝ նա արդեն այստեղ է։ Մնում է որոշ փաստաթղթեր ձևակերպել, բայց մենք շատ ուրախ ենք, որ նա մեզ հետ է։

Ես Զինչենկոյին շատ լավ եմ ճանաչում, նա հիանալի ֆուտբոլիստ է, ով կօգնի մեր թիմին էլ ավելի մարտունակ դառնալ։ Նա կարող է խաղալ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ կիսապաշտպանությունում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։