«Բավարիան» 22 միլիոն եվրո է առաջարկում «Ռենի» 17-ամյա հարձակվողի համար

«Բավարիան» հետաքրքրված է «Ռենի» հարձակվող Մատիս Տելի ծառայություններով: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Ըստ աղբյուրի՝ Գերմանիայի չեմպիոնները 17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստ են անմիջապես վճարել 17 միլիոն եվրո, ինչպես նաև ևս 5 միլիոն՝ որպես բոնուս։ Բանակցություններն առաջադեմ փուլում են:

Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին «Ռենի» կազմում անցկացրել է 7 հանդիպում Լիգա 1-ում: Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։