Լուիս Սուարեսը կարող է վերադառնալ հարազատ ակումբ

Հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել հայրենիքում։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ռոդրի Վասկեսը։

Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պայմանագրի ավարտից հետո ուրուգվայցի ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ ունի: Աղբյուրի տեղեկություններով՝ Սուարեսը կվերադառնա «Նասիոնալ», որի սան է հանդիսանում։ Հարձակվողը լքել է ակումբը 2006 թվականին։

35-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ հայտնել էր, որ մի քանի առաջարկ է ստացել ՄԼՍ-ի ակումբներից: Հաղորդվում էր նաև, որ Դորտմունդի «Բորուսիան» դիտարկում է Սուարեսի թեկնածությունը։