«Բարսելոնան» լրացուցիչ 200 միլիոն եվրո գումար կստանա տրանսֆերների համար

«Բարսելոնան» ամռանը կկարողանա լրացուցիչ միջոցներ ստանալ թիմի կազմն ուժեղացնելու համար, հայտնում է Cope-ը։

Նշվում է, որ կատալոնական ակումբի տնօրեն Էդուարդ Ռոմեուն հինգշաբթի օրը (հուլիսի 21-ին) հանդիպել է Sixth Street Partners-ի հետ՝ վաճառելու հեռուստատեսային իրավունքների 15%-ը։

Վաճառքից հետո «Բարսելոնան» ակնկալում է, որ ակումբը կկարողանա ստանալ 300 միլիոն եվրո, որից 200-ը նախատեսված կլինի նոր ֆուտբոլիստների ձեռքբերման համար։