Ժոան Լապորտան հաստատել է, որ Ժյուլ Կունդեն կտեղափոխվի «Չելսի»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կարիերան կշարունակի «Չելսիում»:

«Կունդե՞ն: Ո՛չ, նա կտեղափոխվի «Չելսի»»,- Լապորտային է ցիտում Relevo-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ևս հավակնում էր գնել Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Սակայն լոնդոնյան ակումբն անդալուզցիներին առաջարկել է 65 միլիոն եվրո, իսկ կատալոնացիները չեն կարողացել գերազանցել այդ առաջարկը։