Համալրումներ «Ուրարտուի» մարզչական շտաբում

«Ուրարտուի» մարզչական շտաբը նոր համալրումներ ունի։ Մարզիչներ Նիկոլայ Տյունինը և Դմիտրի Կուդրյաշովը կաշխատեն գլխավոր թիմի հետ՝ որպես Դմիտրի Գունկոյի օգնականներ, տեղեկանում ենք երևանյան ակումբի պաշտոնական կայքից:

Ազգությամբ ռուս մասնագետները ֆուտբոլային հարուստ փորձ ունեն․ Տյունինը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզիչ-վերլուծաբանի կարիերան սկսել է 2020-ին ռուսական «Խիմկիում», նույն թվականին համալրել «Նոայի» մարզչական շտաբը, իսկ մեկ տարի անց տեղափոխվել «Արարատ-Արմենիա»։

Իսկ Կուդրյաշովը, ավարտելով ֆուտբոլային կարիերան, 2018-ից որպես ավագ մարզիչ սկսել է աշխատել ռուսական «Մուռոմ» ակումբում, այնուհետև համալրել է նաև «Նոայի» և «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբերը։