«Ուրատուի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը վիրահատվել է

«Ուրարտուի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ենթարկվել է ծնկի հոդի վիրահատական միջամտության, որն անցել է բարեհաջող։ 24-ամյա ֆուտբոլիստն այժմ գտնվում է տանը, նրա ինքնազգացողությունը լավ է, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

«Ուրարտուի» բժշկական ծառայության փոխանցմամբ՝ Վարդանյանի ամբողջական վերականգնման համար կպահանջվի 3 ամիս։

Հավելենք, որ սա կիսապաշտպանի մոտ վաղուց ստացած վնասվածքի կրկնությունն էր, ինչի պատճառով նա բաց էր թողել առաջնության վերջին հանդիպումները։