Մաուրո Իկարդին հրաժարվել է Ա Սերիայի ակումբ տեղափոխությունից

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդին հրաժարվել է «Ռոմա» տեղափոխությունից:

Ինչպես հայտնում է Getfootballnewsfrance.com-ը՝ փարիզյան ակումբի ղեկավարությունն Իկարդիին մտցրել է այն ֆուտբոլիստների ցուցակում, որոնց տրանսֆերը նախատեսում է վաճառել, սակայն անձամբ արգենտինացին ցանկանում է մնալ թիմում։

Հարձակվողի պայմանագիրը ֆրանսիական գրանդի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Նախորդ մրցաշրջանում նա Լիգա 1-ում 24 հանդիպում է անցկացրել ՊՍԺ-ի կազմում՝ խփելով 4 գոլ: