«Ատլետիկոն» ամբողջությամբ համաձայնեցրել է «Ուդինեզեի» ֆուտբոլիստի տրանսֆերը

«Ուդինեզեի» եզրային պաշտպան Նաուել Մոլինան կարիերան կշարունակի «Ատլետիկոյում», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Գործարքն ամբողջությամբ համաձայնեցված է։ 24-ամյա ֆուտբոլիստի համար իտալական ակումբը կստանա 20 մլն եվրո։ «Ատլետիկոն» Մոլինայի հետ պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը ժամկետով։

Նախորդ մրցաշրջանում Արգենտինայի հավաքականի  պաշտպանն Ա Սերիայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։