Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Նիկոլաս Տալյաֆիկոն կարիերան կշարունակի «Լիոնում»»

«Այաքսի» պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն կարիերան կշարունակի «Լիոնում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 29-ամյա արգենտինացին մեկնել է Լիոն՝ տեղի թիմի հետ պայմանագիր կնքելու։

Ֆուտբոլիստի համար «Այաքսը» կստանա 4 միլիոն եվրո, իսկ պաշտպանը, պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականի ամառը:

Անցած մրցաշրջանում Տալյաֆիկոն «Այաքսի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։