Երկու իտալական ակումբներ ցանկանում են գնել Նաչո Ֆերնանդեսի տրանսֆերը

«Ինտերը» և «Ռոման» հետաքրքրված են Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսով, հայտնում է Mundo Deportivo-ն։

Ակումբները պատրաստ են խոշոր գումար վճարել պաշտպանի համար և շուտով կդիմեն իսպանական կողմին։ Այնուամենայնիվ, տեղեկություն կա, որ Նաչոն չի ցանկանում լքել ակումբը:

Նախորդ մրցաշրջանում 32-ամյա իսպանացին անցկացրել է 42 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: