Լա Լիգան դիմել է Փարիզի ադմինիստրատիվ դատարան

Լա Լիգան պաշտոնապես դիմել է Փարզի դատարան և պահանջել խզել Կիլիան Մբապպեի ու ՊՍԺ-ի միջև կնքված պայմանագիրը, հավաստում է RMC Sport-ը։

Առաջնության իրավաբանական բաժինը դիմել է Փարիզի ադմինիստրատիվ դատարան՝ հարձակվողի՝ փարիզյան ակումբի հետ վերջերս կնքված պայմանագիրն առոչինչ ճանաչելու պահանջով։