Կազեմիրո. «Նեյմարը կարող է խաղալ աշխարհի ցանկացած թիմում»

«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականում իր խաղընկեր,  Նեյմարի ՊՍԺ-ից հնարավոր հեռանալու մասին լուրերը։

«Նեյմարը կարող է խաղալ աշխարհի ցանկացած թիմում. Եթե ​​ՊՍԺ-ին նա պետք չէ, ապա Մադրիդի «Ռեալին» պետք է» ասել է Կազեմիրոն.

Նախորդ մրցաշրջանում 30-ամյա Նեյմարը Լիգա 1-ում անցկացրել է 22 խաղ և դարձել 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Նրա պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։