Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի, հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 37-ամյա պորտուգալացին կարող է տեղափոխվել  Մադրիդի «Ատլետիկո» կամ ՊՍԺ:

Նշվում է, որ մադրիդյան ակումբը հետաքրքրված է հարձակվողովի ծառայություններով և պատրաստ է բավարարել նրա ֆինանսական պահանջները։

Միաժամանակ քիչ հավանական է այն տարբերակը, որով Ռոնալդուն կմնա մանկունյանական ակումբում։

Անցած մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։