Մեմֆիս Դեպայը մերժել է անգլիական ակումբի տրանսֆերային առաջարկը

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը մերժել է «Թոթենհեմ» տեղափոխվելու առաջարկը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Լոնդոնցիների ներկայացուցիչները զրուցել են Մեմֆիսի շրջապատի հետ և պարզել, որ ֆուտբոլիստը դեմ է տեղափոխությանը։

28-ամյա հոլանդացին պատրաստ է դիտարկել միայն այն ակումբների առաջարկները, որոնք պատրաստ են պայքարել գավաթների համար և տեսնել նրան որպես թիմի առանցքային օղակ:

Այժմ կատալոնացիները ցանկանում են Դեպայի համար ստանալ մոտ 20 միլիոն եվրո:

Անցած մրցաշրջանում Դեպայը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։