Բրունո Ֆերնանդեշ. «Չեմ կարծում, որ Ռոնալդուն է խնդիրը թիմում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը չի հավատում, որ թիմի խնդիրները հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ոճին հարմարվելու անհրաժեշտության հետևանք են։

«Ոչ, ես այդպես չեմ կարծում. Ես այստեղ եմ, տիտղոսներ նվաճելու համար և կարծում եմ, որ մենք հիանալի ենք սկսել մրցաշրջանը:

Երբ Ռոնալդուն խաղադաշտ մտավ, առաջին խաղում նա երկու գոլ խփեց, իսկ ես մեկ գոլ խփեցի։

Ես իմ բոլոր գոլերը խփեցի՝ խաղալով Կրիշտիանուի կողքին, ուստի չեմ կարծում, որ նա է խնդիրը թիմում»,- ասել է Ֆերնանդեշը Sky Sports-ին տված հարցազրույցում։