Ալեքսիս Սանչեսը հետաքրքրել է պորտուգալական ակումբին

Պորտագալական «Բենֆիկան» ցանկանում է թիմ հրավիրել «Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին, հավաստում է Tuttosport-ը։

Չիլիացին կարող է դիտարկել պորտուգալական ակումբ տեղափոխվելու տարբերակը, սակայն ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»։

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Սանչեսը ցանկանում է լքել «Ինտերը»։