Էդգար Մովսեսյանը վերադարձել է «Վան»

«Վանի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ թիմ է վերադարձել հարձակվող Էդգար Մովսեսյանը։

23-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ հանդես է եկել «Բանանցում», «Վանում», «Փյունիկում»։ Նրա վերջին թիմը եղել է ԲԿՄԱ-ն։

Նշենք, որ Մովսեսյանը Չարենցավանը ներկայացնող ակումբում հանդես է եկել 2020-2021 մրցաշրջանում։