Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն փոխել է գործակալին

«Ռեալի» եզրային հարձակվող Մարկո Ասենսիոն որոշել է փոխել իր գործակալին, հայտնում է Marca-ն։ Նա մտադիր է հեռանալ մադրիդյան ակումբից, սակայն պոտենցիալ գնորդների հետ բանակցությունները մինչ այս հաջողությամբ չեն ավարտվել։

Ասենսիոյի պայմանագիրը «սերուցքայինների» հետ ավարտվում է հաջորդ ամռանը, և «Ռեալի» համար այս մինչմրցաշրջանը վերջին հնարավորությունն է իսպանացու տրանսֆերը վաճառելու համար:

Նախորդ մրցաշրջանում վինգերն «արքայական» ակումբի կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: