«Ինտերը» բանակցություններ է սկսել «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ

«Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլա Միլենկովիչը կարող է տեղափոխվել «Ինտեր»: Միլանյան ակումբը պաշտոնապես բանակցություններ է սկսել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ինտերն» իր ուշադրությունը սևեռել է դեպի «մանուշակների» պաշտպանն այն բանից հետո, երբ «Տորինոյի» ֆուտբոլիստ Գլեյսոն Բրեմերի տրանսֆերը ձախողվեց։

Միլենկովիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։ Transfermarkt-ը սերբ պաշտպանի տրանսֆերը գնահատում է 20 միլիոն եվրո: