Տիգրան Բարսեղյանի փայլուն գոլը հաղթանակ է պարգևել «Սլովանին» «Ֆերենցվարոշի» դեմ խաղում (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղի շրջանակում «Սլովանը» հյուրընկալվել էր «Ֆերենցվարոշին» (Հունգարիա):

«Սլովանի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ով մեկնարկային րոպեներից դուրս էր եկել խաղադաշտ, 86-րդ րոպեին դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին Հունգարիայի չեմպիոնի դեմ խաղում:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին՝ Սլովակիայում:

Բարսեղյանի գոլը

https://twitter.com/le_lxixy/status/1549844093081092097