Մատեյս դե Լիգտն ընտրել է խաղային համարը «Բավարիայում» (լուսանկար)

«Բավարիայի» պաշտպան Մատեյս դե Լիգտը, ով վերջերս է միացել մյունխենյան ակումբին «Յուվենտուսից», որոշել է, թե որ համարի ներքո է հանդես գալու իր նոր թիմում, հայտնում է Գերմանիայի չեմպիոնների պաշտոնական կայքը։

Հոլանդացին ընտրել է 4 համարը։ Այդ համարի մարզաշապիկով նա խաղացել է «Յուվենտուսում» և «Այաքսում»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դե Լիգտը «Բավարիայում» կստանա տարեկան մոտ 10 միլիոն եվրո աշխատավարձ: