Արթուր Սողոմոնյան. «Պատասխան խաղում կանենք ամեն ինչ՝ հաղթելու և հաջորդ փուլ դուրս գալու համար»

«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը դիմել է ակումբի երկրպագուներին:

«Սիրելի երկրպագուներ՝

Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մեզ աջակցում են և բոլոր նրանց, ովքեր երեկ Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի «Դյուդելանժի» դեմ առաջին խաղին եկել էին մարզադաշտ: Շնորհիվ Ձեզ՝ մարզադաշտում տիրում էր ֆանտաստիկ մթնոլորտ: Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրպագուները վերադառնում են մարզադաշտ:

Ցավոք, այս խաղում մենք չկարողացանք ուրախացնել Ձեզ խփած գոլով: Բայց ես վստահ եմ, որ «Դյուդելանժի» հետ դիմակայությունում մենք դեռ մեր վերջին խոսքը չենք ասել և պատասխան խաղում կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք և դուրս գանք հաջորդ փուլ: Հուսով եմ՝ հաջորդ խաղին Երևանում Ձեզ հետ կրկին հանդիպել: Ձեր աջակցությունն իսկապես շատ կարևոր է մեզ համար»,- Սողոմոնյանի խոսքերն է փոխանցում երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: